2013 թվականի նոյմեբերի 26-ից սկսած Lufthansa գերմանական ավիափոխադրողը ներդրել է ինքնաթիռում նախընտրած տեղի ամրագրում: Ամբողջական արժեքով և ճկուն պայմաններով տոմսերի և էկոնոմ դասի միջին գնային կատեգորիայի տոմսերի համար տեղի ընտրության հնարավորությունը կտրվի անվճար:
Իսկ էկոնոմ դասի ուղևորների համար, ովքեր կճանապարհորդեն Գերմանիայի և Եվրոպայի ներսում, սահմանված են հետևյալ սակագները. 10 եվրո սովորական տեղերի համար, 20 եվրո՝ վթարային ելքին մոտ գտնվող տեղերի համար կարճ չվերթների դեպքում և 60եվրո՝ երկարների դեպքում: Խոսքը ավիատոմսի գնի բարձրացման մասին է տվյալ չափով այն գնելու պահին:
Ամրագրումից կարելի է հրաժարվել, իսկ հետո թռիչքին գրանցման պահին (այն հասանելի է օնլայն թռիչքից 23 ժամ առաջ) ընտրել տեղը անվճար: Բայց այդ դեպքում ընտրության համար կարող են մնացած լինել ամենաանհարմար տեղերը: Մինչ այս պահը Lufthansa-ի բոլոր ուղևորները հնրավորություն ունեին անվճար ընտրել իրենց տեղը ինքնաթիռում