Lufthansa-ն մրցույթի է հրավիրում ֆուտբոլասերներին

Lufthansa ավիաընկերությունը Եվրոպայի ֆուտբոլասերներին առաջարկում է ստեղծել ինքնաթիռի իրենց դիզայնը և հաղթել ավիատոմս դեպի Բրազիլիա, որտեղ այս տարի ամռանը  կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հայտնի եվրոպական ավիափոխադրողի այս արշավը կմեկնարկի այս ամիս «Տրվեք կրքին, մեկնեք Բրազիլիա, որպեսզի ամե ինչ տեսնեք սեփական  աչքերով» կարգախոսի ներքո:

Lufthansa

Facebook-ում Lufthansa-ի նոր Colours of Passion  հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են ստեղծել ինքնաթիռի արտաքին դիզայնը` հնարավորութուն սանալով աջակցել սիրելի թիմին աշխարհի առաջնությանը: «Կրքի գույները» հավելվածը  ունի գույների լայն ներկապնակ և գեղարվեստական  գործիքներ, որոնք հնարավորություն կտան ազատ ստեղծագործել: Որքան վառ, կրեատիվ և անսովոր ստացվի դիզայնը, այնքան մեծ է Բրազիլիա մեկնելու հավանականությունը. հայտնում է Lufthansa-ի մամուլի ծառայությունը:

Lufthansa holds a competition for football fans

Հավելվածը նաև հնարավորություն է տալիս դիզայներական նախագծերով կիսվել ընկերների հետ: Ստեղծելով ինքնաթիռի իր դիզայնը` օգտատերը այն ներբեռնում է սերվեր: Լավագույն մասնակիցները կարող են շահել դեպի Բրազիլիա երկու տոմս, ինչպես նաև` Lufthansa-ն խաղարկում է երկու սեղանի ֆուտբոլ և  500  պրոմոկոդ: Բոլոր մասնակիցները կստանան  Lufthansa-ի ֆիրմային էկրանապահ, որով կարելի է զարդարել  Facebook-ի  էջը:

You might also like