Star Alliance-ը կնշի Hello Kitty-ի 40-ամյակը թեմատիկ ինքնաթիռներով չվերթներ կատարելով դեպի Եվրոպա: Հոկտեմբերի 29-ից սկսած EVA AIR ավիաընկերությունը կսկսի թռչել հատուկ կերպարանափոխված Բոինգ-777-300ER-երով Փարիզի և Տայպեյի միջև:
Հենց այդ ինքնաթիռը սկիզբ կդնի Եվրոպայում ընկերության նոր երթուղուն: EVA AIR ավիաընկերության ինքնաթիռը զարդարված է Hello Kitty ճապոնական անիամցիոն շարքի կերպարների պատկերներով: Մուլտֆիլմի թեման կշարունակվի նաև ինքնաթիռի ներսում՝ զարդարված խցիկներում, թեմատիկ ճաշացանկում և սպասքի պարագաներում:
Բացի այդ, ուղևորները կստանան թեմատիկ ուղեբեռի տարբերանշան, իսկ բորտուղեկցորդուհիները կողջունեն հյուրերին հատուկ համազգեստով: Hello Kitty -ի երկրպագուները այնտեղ կգտնեն թեմատիկ գորգեր, անձեռոցիկներ և սպասք: Ավիաընկերությունը նախատեսում է Փարիզ Տայպեյ շաբաթական չորս չվերթներից երեքը իրականացնել հատուկ ինքնաթիռով: