Ծանոթությունների MySingleFriend ինտերնետային պորտալի այցելուների մեջ անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ միայնակ մարդկանց 79 %-ը ավելի հմայիչ պոտենցիալ զույգին գտնում են, եթե նա իր հետաքրքրությունների ցուցակում նշել է ճանապարհորդությունը: Հարցվողների 89%-ը հայտարարել են, որ ճանապարհորդել սիրող մարդիկ ամենահամարձակն են համարվում: Ինչպես նաև, հարցվողների 84%-ը համարում է, որ ագահ զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում շրջակա աշխարին, մեծ աշխարհայացք ունեն (75%) և ավելի կրթված են (68%): 19%-ը համարում են, որ այն մարդիկ ովքեր սիրում են ճանապարհորդել ավելի հմայիչ են, քանի որ նրանք կարող են գումարը ծախսել շքեղության վրա:
Զույգերից շատերը գերադասում են առաջին ծանոթությունից հետո 2 ամսից մինչև 6 ամիս սպասել, նոր համատեղ առաջին ճանապարհորդությունը կատարել: Սակայն 35 տարին լրացած մարդկանց համար շատ բնորոշ է ճանապարհորդել ծանոթության հենց առաջին ամսվանից: Տղամարդկանց մեծ մասը համատեղ առաջին ճանապարհորդության համար իդեալական վայր են համարում ճանապարհորդել հաճախ չայցելվող վայրերը, որպեսզի ծանոթանան նոր մշակույթի հետ, կամ ակտիվ հանգիստը` զբոսանավով շրջագայելը, ինչպես նաև ոտքով կամ հեծանիվով զբոսանքը: Կանայք նախընտրում են մնալ հարմարավետ վայրերում և այցելել քաղաքային թանգարաններ, պատկերասրահներ, ինչպես նաև` մշակութային և ճարտարապետական հուշակոթողներ:
Ճանապարհորդել սիրողների հմայիչ լինելու տեսակետի հաստատման համար Travel Daily News-ը անցկացրել է ևս մեկ հարցում: Համաձայն Intrepid Travel տուրիստական գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքների` միայնակ մարդիկ, ովքեր ձգտում են զույգ գտնել, իրենց վրա ուշադրություն գրավելու համար պետք է պատմեն ճամփորդության ծրագրերի մասին, ցուցադրել լուսանկարներ` արված ճանապարհորդության ժամանակ: