Մալդիվներում 2013 թվականին կբացվի Louis Vuitton հյուրանոց

Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերությունը, որն արտադրում է շղեք իրեր Louis Vuitton, Givenchy, Guerlain, Chaumet, Moët & Chandon, Hennessy և այլ ապրանքանիշերով, հյուրանոց է բացում Մալդիվյան կղզիներում: Նուն ատոլի Ռանդելլի կղզում հերթական Cheval Blanc’s հյուրանոցի բացումը նախատեսված է 2013 թվականին. հայտնում է  BreakinTravelNews-ը:

Ներկայումս ընթանում է շինարարություն, կուրորտը կունենա 46 շքեղ վիլլա, որոնցից յուրաքանչյուրը կունենա մասնավոր լողավազան և սպա: Cheval Blanc’s-ի ճաշացանկով զբաղվում է ավագ խոհարար Յաննիկ Ալլենոն, ով միջազգային ճանաչում ունի: Կուրորտում գլխավոր ժամանց կլինեն  ջրային սպորտաձևերը և սնորկլինգը:

You might also like