Լեհական «LOT» ավիաընկերությանը պատկանող «Kaleidoscope» ամսագրի օգոստոսյան համարում, որի գլխավոր թեման Հայաստանն է, հրապարակվել է Հայաստանի, հայ ժողովրդի մշակույթի և խոհանոցի մասին ծավալուն հոդված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամսագիրը մեկ ամիս շարունակ անվճար բաժանվելու է լեհական ավիաընկերության բազմահազար ուղևորներին, տեղադրվելու է Լեհաստանի տարբեր օդանավակայաններում` տեղեկատվություն տրամադրելով Հայաստանի և երկրի զբոսաշրջային գրավչությունների մասին: