Արևապաշտպան ակնոցները, շտատիվները, մանկասայլակները և այլ իրեր, որոնք մարդիկ կորցրել են Նիագարայի այգում, կվաճառվեն աճուրդում։ Ինչպես գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, դա տեղի կունենա, եթե դրանց հետևից չգան իրենց իսկական սեփականատերերը։
Ոսկերչական զարդերը, բջջային հեռախոսները, դրամապանակները, պայուսակներն ու այլ իրեր վերադարձնելու համար պետք է այգու պաշտոնական կայքում թողնել հաղորդագրություն այն մասին, թե ինչ իր է, որտեղ և երբ է կորել։ Եթե մինչև տարեվերջ իրերի սեփականատերերը չհայտնվեն, դրանք կդառնան կանադական Luke”s Auctions աճուրդի լոտ։
Աճուրդի կարգախոսն է՝ «Ծայրահեղ դեպքում, դուք տուն կվերադառնաք ինչ-որ բանով»։ Իրերի նախնական արժեքը կլինի հինգ դոլար, որոնց իսկական արժեքը եղել է 100 դոլար։
Նշվում է, որ այգու անվտանգության ծառայության աշխատակիցները ամեն տարի գտնում են ավելի քան 600 կորած կամ մոռացված իր։ Ներկայումս շուրջ 170 իր մնացել է առանց սեփականատիրոջ։ Այգու ղեկավարությունը մտադիր է աճուրդից ստացված եկամուտը ծախսել տարածքի բարեկարգման վրա։ Մասնավորապես, պլանավորվում է տարածքում տնկել հինգ հազար ծառ։