Լոնդոնի Թաուեր կամրջին բացվել է թափանցիկ հատակով պատկերասրահ, որը հնարավորություն է տալիս այցելուներին տեսնել այս հայտնի հուշարձանը թռչունի թռիչքի բարձրությունից: Արևմտյան պատկերասրահը գտնվում է 42 մետր բարձրության վրա, իսկ երկարությունը 11 մետր է:
Դեկտեմբերին բացվող կամրջի վրա կհայտնվի նաև Արևելյան պատկերասրահը: Տեսարժան վայրի հյուրերին խոստանում են, որ նրանք կարող են հիանալ Լոնդոնի տեսարաններով «նոր տեսանկյունից»: Ինչպես հիշեցնում է թերթը՝ 2014 թվականին Թաուերի կամուրջը նշում է իր 120-ամյակը: Այն կառուցվել է 1894 թվականին: