Հոնգկոնգում բացվել է հաստատություն, որի հիմնական այցելուները կարող են դառնալ միայնակ զբոսաշրջիկները և տեղաբնակները: Ճաշի ընթացքում նրանց կընկերակցեն Թուվ Յանսոնի գրքերի խաղային կերպարները:
Moomin սրճարանի ինտերիերը հյուսիսային ոճով է, ճաշացանկում առկա են ավանդական ֆիննական ուտեստներ, ինչպիսիք են՝ սաղմոնի կամ եղնիկի մսով ապուրը, մարինացված ծովատառեխը և սոխի կարամելով խորոված կարտոֆիլը:
Միայնակ այցելուներին կարող են ընկերակցել նաև Սնուսմումրիկը կամ Փոքրիկ Մյուն: Սակայն, սրճարանից տանել նոր ընկերոջը, չի թույլատրվում: Որպես հուշանվեր կարող եք ձեզ հետ տանել բաժակը, որը օգտագործել եք ճաշելիս: