Lonely Planet հրատարակչությունը, որը թողարկում է ուղեցույցներ, անվանել է Եվրոպայի 10 լավագույն տուրիստական ուղղությունները 2017 թվականին։
Ցանկում, որը հորիզոնականների բաժանված չէ, հայտնվել է Զագրեբը։ Խորվաթիայի մայրաքաղաքում ճանապարհորդներին առաջարկում են հիանալ սթրիթ-արտով, այցելել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ապաստարան, ինչպես նաև՝ համտեսել տեղական խոհանոցն ու գարեջուրը։
Ցանկում հայտնվել է նաև Բալթիկ ծովի շվեդական Գոթլանդ կղզին։ Գոթլանդը համարվում է պարզ օրերի և պատմական իրադարձությունների հետ կապ ունեցող տեսարժան վայրերի թվով ռեկորդակիր ամբողջ երկրում։
Գոթլանդի գլխավոր քաղաքը Վիսբյուն է, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն առաջատար է Շվեդիայի մյուս բնակավայրերի թվում՝ ըստ ռեստորանների քանակի։ Բացի այդ, Lonely Planet-ը առանձնացնում է նաև կղզու բնապատկերների գեղեցկությունը։
Թոփ-10-ում հայտնվել է նաև Պիրենեյան թերակղզու իսպանական Գալիսիա շրջանը։ Մանագետները խորհուրդ են տալիս ճանապարհորդներին համտեսել տեղի խոհանոցը, մասնավորապես՝ ծովամթերքն ու գինին։ Նաև առաջարկում են հիանալ նրա հնագույն ճարտարապետությամբ և բնությամբ։
Ուղղությունների ցանկում ընդգրկված են նաև հյուսիսային Մոնտենեգրոն, անգլիական Լիդս քաղաքը, Պորտուգալիայի Ալենտեժու շրջանը, Գերմանիայի հյուսիսը, Մոլդիվիան, Կիպրոսի Պաֆոս քաղաքը, Ֆրանսիայի Գավրը։