Lonely Planet-ը թողարկել է աշխարհի ամենաանսովոր զուգարանների ուղեցույցը

Lonely Planet հրատարակության  փորձագետները, որը մասնագիտացած է ուղեցույցների հրատարակման գործում, կազմել են աշխարհի ամենաանսովոր զուգարանների ուղեցույցը։  Այս մասին հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով CNN-ին։

128 էջից բաղկացած գրքում, որը կրում է «Toilets: A Spotter”s Guide» անունը, հավաքված են զուգարանների լուսանկարներ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Զամբիայից, Չինաստանից, Ճապոնիայից և աշխարհի այլ երկրներից։  Ուղեցույցի օգնությամբ կարելի է իմանալ զուգարանների մասին, որոնք տեղադրված են անապատներում, լեռներում, ծովի ափին կամ անմարդաբնակ կղզում։  «Toilets: A Spotter"s Guide»Գրքի գնորդները նաև կտեսնեն ֆուտուրիստական ոճի կամ քարանձավում գտնվող զուգարանային շինությունների լուսանկարներ։

«Փորձառու ճանապարհորդները գիտեն, որ երկրի մասին շատ բան կարելի է իմանալ՝ ըստ իրենց զուգարանների։ Զուգարանը նշանակության վայրի բնույթը ներկայացնող իսկական հայելի է»,-նշված է գրքի նախաբանում։

Guide

You might also like