Ճանապարհորդական հայտնի Lоnely Planet պորտալը պարզել է, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ ծովային տեսարանը։ Առաջին հորիզոնականը տրվել է Նորվեգիայի Պրեկեստուլեն քարափին։ Հարթ գագաթով քարափը գտնվում է Ստավանգեր քաղաքից 25 կմ հեռավորության վրա։
Նորվեգական տեսարժան վայրը առաջին տեղի համար առաջ է անցել Մեծ Կանյոնի Երկնային արահետից՝ չնայած նրան, որ հրվանդանին մարդու ձեռք անգամ չի կպել, իսկ հրապարակը ստեղծվել է բացառապես բնության կողմից։ Նորվեգական քարափը նաև առաջ է անցել Օքլենդի Սքայ Թաուեր ռադիոաշտարակից և Զամբիայի Վիկտորիա ջրվեժի Knife Edge Point դիտահարթակից։
«Ապակե հատակը և երկնաքերերը հրաշալի են, բայց Նորվեգիայի հսկա քարի կտորը առաջարկում է լավագույն տեսարանը»,—իր ընտրությունը բացատրել է Lоnely Planet-ը։