Լոնդոնում բացվել է ամենաբարձրահարկ ռեստորանը

Լոնդոնի Centre Point երկնաքերի 32-րդ հարկում բացվել է Paramount ռեստորանը, որը համարվում է ամենաբարձրահարկ հաստատությունը երկրում: Ճաշացանկը կազմել է Մարկ Քեյը, ով ավելի վաղ  ղեկավարում էր բրիտանական մայրաքաղաքի երկու «միշլենյան» ռեստորաններում՝  Chez Bruce և Wild Honey:

Paramount

Բայց հաստատության ամենամեծ հպարտությունը ավանդական անգլիական թեյի արարողակարգն է: Ճաշացանկում հիանալի թեյերի բազում տեսականի է  (ինչպես նաև՝ թխվածքներ և թեթև խորտիկներ) , որի համար հյուրերը պետք է վճարեն 28 ֆունտ (33 եվրո). հայտնում է Telegraph-ը:

Paramount

Այս գնի դիմաց թեյի հետ առաջարկվում է ապխտած սաղմոն՝ պանրի սերուցքով և տարեկանի հացով, ապխտած խոզապուխտ՝ թթվով, ձու՝ մանանեխով և կոտեմով, հավի կրծքամիս՝ տնական մայոնեզով, վարսակի բլիթ՝ հարած սերուցքով և ելակի ջեմով: 42 ֆունտի դիմաց (50 եվրո) մատուցվում է նաև շամպայն:

You might also like