Լոնդոնյան մետրոյի գնացքի վագոններում կհայտնվեն մեջբերումներ Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ստեղծագործություններից։ Այս ակցիան կազմակերպվել է անգլիացի դրամատուրգի 400-ամյակի առթիվ։
3 ամիս շարունակ ուղևորները կարող են վայելել հատվածներ այնպիսի անմահ ստեղծագործություններից, ինչպիսիք են՝ Սոնետ 116-ը, «Լիր արքա» և «Փոթորիկ» պիեսները։ Ավելի վաղ բրիտանական մայրաքաղաքի մետրոյի կայարաններն արդեն կարճ ժամանակով անվանակոչվել են Շեքսպիրի կերպարների անուններով։ Նման բոլոր ակցիաները, որոնք դասական գրականության ժառանգությունը փոխանցում են քաղաքի բնակիչներին և հասարակական տրանսպորտի ուղևորներին, կազմակերպում է Poems on the Underground նախագիծը 1986 թվականից։