Լոնդոնի О2 ցուցահանդեսային կենտրոնում պատրաստվում է լեգենդար Էլվիս Փրեսլիին պատկանող իրերի Եվրոպայում ամենամեծ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչները բրիտանական մայրաքաղաք կտեղափոխեն ոչ միայն երգչի բեմական հանդերձանքը, աքսեսուարները, կիթառը և լուսանկարները, այլև՝ նրա վարդագույն կադիլակը:
Ավելի քան 300 ցուցանմուշ կբերվի Գրեյսլենդ (Graceland) կալվածքից, որը գտնվում է ԱՄՆ-ի Մելֆիսում, որտեղ բնակվել է ռոքնռոլի արքան: Այցելուները կտեսնեն մի քանի ավտոմեքենա, հայտնի ադամանդե մատանին, տան բանալիները, Էլվիս Փրեսլիի դրամապանակը՝ նրա երկամյա դստեր լուսանկարով, և շատ այլ իրեր, որոնք կպատմեն երգչի կյանքի մասին:
Ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 12-ին և կգործի մինչև 2015 թվականի ամառվա վերջ, բայց որոշ ցուցանմուշներ կտարվեն Լոնդոնից ավելի շուտ. հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: The King Has Arrived ցուցահանդեսի տոմսերի վաճառքը արդեն սկսվել է: Դրանց արժեքը 10 ֆունտ է (12,5 եվրո):