Լոնդոնում կանցկացվի դիմակահանդես

Օգոստոսի 25-ից 26-ը Լոնդոնում կանցկացվի Նոթինգ-հիլլյան դիմակահանդես  (Notting Hill Carnival): Ինչպես հայտարարում են նրա կազմակերպիչները դա Եվրոպայում իր տեսակի մեջ ամենամեծ միջոցառումն է:

Notting Hill Carnival

Բրիտանական մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Նոթինգ-Հիլլ թաղասամում  դիմակահանդեսը անցկացվում է 1966 թվականից: Վառ զգեստներ կրող մասնակիցների շքերթը  երկու դիմակահանդեսային օրերին էլ կսկսվի 9:00-ին և կձգվի մի քանի կիլոմետրեր: Փողոցներում կկանգնեցվեն բազմաթիվ տաղավարներ, որոնք կառաջարկեն Կարիբյան խոհանոցի ուտեստներ:

Notting Hill Carnival

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն բազմաթիվ մրցույթներ, այդ թվում՝ լավագույն զգեստների և նավագախմբի. հայտնում է Газета.ru-ն: Այս ամենը կուղեկցվի ավանդական լատինամերիկյան և ժամանակակից երաժշտությամբ: Մասնավորապես, սպասվում  է   Jamiroquai խմբի ելույթը:

You might also like