Լոնդոնի տաքսիները վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվել են աշխարհի լավագույն տաքսին՝ համաձայն Hotels.com-ի ամենամյա հետազոտության: Լոնդոնը ստացել է ձայների 22%-ը, երկրորդ տեղում հայտնվել են Նյու Յորքի դեղին տաքսիները, իսկ երրորդ տեղում Տոկիոյի տաքսիներն են՝ 9% ձայներով: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաի տաքսիները գլխավորել են 30 երկրների տաքսիների ցանկը, որոնց շրջանում իրականացվել է ուսումնասիրությունը: Լոնդոնյան քեբերը լավագույնն են ճանաչվել 7 կատեգորիաներից 5-ում, այդ թվում՝ մաքրությունը՝ 23%, քաղաքի մասին իմացությունը՝ 27%, վարելու որակը՝ 30%, բարյացակամությունը՝ 23%, անվտանգությունը՝ 23 %. գրում է ETN-ը: Նյու Յորքի և Բանգկոկի տաքսիները առաջին տեղն են զբաղեցրել՝ ըստ գնի՝ 20%, իսկ ամենահեշտը տաքսի կարելի է գտնել Նյու Յորքում՝ 23%:
Աշխարհի լավագույն տաքսիները.
1. Լոնդոն՝ 22%
2. Նյու Յորք՝ 10%
3. Տոկիո՝ 9%
4. Բեռլին՝ 5%
5-7. Ամստերդամ՝ 4%
5-7. Մադրիդ՝ 4%
5-7. Մեխիկո՝ 4%: