Ծնողների մեծամասնությունը, ովքեր պլանավորում են իրենց ամառային հանգիստը երեխաների հետ, նախապես պատրաստվում են առաջիկա ծախսերին։ Այդպիսով, ծախսերի մեծ մասը բաժին է հասնում (բնակությունից և փոխադրամիջոցից հետո) սնունդին։ Չէ որ նույնիսկ զուսպ ախորժակով երեխաները սիրում են համեղ, գեղեցիկ և թարմ ամեն ինչ, իսկ հոգատար ծնողները, իրենց հերթին, պատրաստ են ցանկացած ծախս տեսնել իրենց երեխաների առողջ սնունդն ապահովելու համար։
Լոնդոնի հայտնի հյուրանոցների սեփականատերերը որոշել են ընդառաջ գնալ երեխաների հետ ճանապարհորդողներին և առաջարկել նրանց անվճար սնունդ իրենց հաստատություններում։ Այս ակցիան կգործի մինչև 2017 թվականի ամռան վերջը։ Որոշ ռեստորաններ առաջարկում են անվճար սնունդ միայն շաբաթվա որոշակի օրերին։ Այդ ատճառով այս առաջարկից օգտվելուց առաջ պետք է նախապես ճշտումներ կատարել հենց տվյալ հաստատությունում։
Ստորև ներկայացված են այս ամռանը բրիտանական մայրաքաղաք այցելող երեխաների համար անվճար սնունդով լավագույն հաստատությունները․
1. Jamie’s Italian;
2. Gillrays;
3. Giraffe;
4. Smollensky’s;
5. Thai Square;
6. The Real Greek;
7. Las Iguanas;
8. Hix;
9. Ping Pong;
10. Gordon Ramsay;
11. Hankies Cafe;
12. Sea Containers: