Բրիտանական մայրաքաղաքը սկսել է պայքարել «սելֆիի համար նախատեսված ձողերի» դեմ, որոնք գնալով մեծ տարածում են գտնում զբոսաշրջիկների շրջանում: Ինքնանկար անելու մոնոպոդները անվտանգության նկատառումներով արգելվել են օգտագործել Լոնդոնի բոլոր համերգային հրապարակներում:
Մասնավորապես, մոնոպոդի օգտագործումը արգելված է հայտնի O2 Արենայում, որի մամուլի քարտուղարության հայտարարությունում ասվում է. «Մենք ողջունում ենք սելֆին, բայց, խնդրում ենք, շտատիվները թողեք տանը»:
Մոնոպոդի արգելքը վերաբերվում է նաև «Ուեմբլիին», որտեղ դրա առկայությունը «կարող է պատճառ հանդիսանալ միջոցառմանը ներկա գտնվելու մերժման համար»: Սելֆիի շտատիվի օգտագործումը արգելվել է նաև լոնդոնյան «Արսենալ» և «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբների մարզադաշտերում, որոնք որոշել են իրենց խաղերին չթողնել մոնոպոդով երկրպագուներին: