Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը կբացվեն հուլիսի 27-ին, բայց եկամուտների որսն արդեն սկսվել է այստեղ: Լոնդոնի հյուրանոցներում համարների գներն աճել են մոտ 10 անգամ: Ընդ որում, օլիմպիադայի հյուրերին առաջարկվում է ամրագրել հյուրանոցային համարները նախապես, շետշելով, որ համարները չեն բավականացնելու:
Ամենաբյուջետային առաջարկներից է Holiday Inn Express-ը, որտեղ 16 գիշերվա համար պահանջվում է 5332 ֆունտ սթերլինգ /մոտ 6400 Եվրո/, ներառյալ ընթրիքը: Իսկ Սոհոյում գտնվող լյուքս դասի Hazlitt’s Hotel-ում ապրելու համար հարկավոր կլինի 19.584 ֆունտ, մոտավորապես 23.526 Եվրո:
Ընդ որում, հյուրանոցի համարի ամրագրման համար վճարումը պահանջվում է անվերապահորեն, իսկ ամրագրման չեղյալ համարման դեպքում գումարը հետ չի վերադարձվում:
Թանկացել են ոչ միայն հյուրանոցները, այլ նաև վարձով բնակարանները, որոնք համարվում էին ոչ թանկ այլընտրանք Լոնդոնում օլիմիական օրերին բնակվելու համար: Օրինակ, երկու ննջասենյակով բնակարանը Քեմդեն թաղամասում առաջարկվում է 1750 ֆունտով (2100 Եվրո)՝ մեկ օրվա համար, չնայած այսպիսի տունն արժեր 145 ֆունտ (174 Եվրո):
Այս ֆոնին հետաքրքիր է, որ Եվրո-2012-ի նախաշեմին Ուկրաինային զգուշացում է արվել, որպեսզի իջեցվեն հյուրանոցների գները, այն դեպքում, երբ Լոնդոնում «գնային ջարդն» առավել կատաղի է տեղ ունենում:
Ի դեպ, եթե ցանկանում եք հյուրընկալվել նախկին ֆուտբոլային աստղ Սոլ Քեմփբելի տանը, որը գտնվում է Չելսիում, դրա համար Դուք պետք ա ծախսեք 75.000 ֆունտ՝ մեկ շաբաթվա համար: