Լոնդոնի Flemings Hotel, Mayfair-ը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին հյուրանոցը, որը թողարկում է սեփական գրքերը նախադպրացական տարիքի երեխաների համար: Ապրիլ ամսից սկսված հյուրանոցի մինչև ութ տարեկան հյուրերը նվեր կստանան Ֆլեմինգա գորտի արկածների մասին պատմող գիրք:
Գորտին մասին պատմող հեքիաթը, որ ծնվել է հենց այս հյուրանոցում, հորինել է Flemings Hotel, Mayfair-ի գլխավոր մենեջեր, երկու երեխաների հայր Քրիս Պենը: Յուրաքանչյուր գիրքը իր ստորագրությամբ փոքրիկներին կբաժանի հենց հեղինակը. հայտնում է հյուրանոցի մամուլի ծառայությունը:
Ֆլեմինգա գորտի մասին գիրքը կարդալուց զատ` Flemings Hotel, Mayfair հյուրանոցի փոքրիկ հյուրերը կարող են մասնակցել շաբաթօրյա ժամանցային Mojitos and Milk ծրագրին: Դա մանկական երեկույթ է, որի ընթացքում փոքրիկներին պատմում են նոր, հետաքրքիր հեքիաթներ: Հետո կարող են ընթրել ծնողների հետ` ընտրելով հյուրանոցի ավագ-խոհարարի կողմից կազմված հատուկ մենյուից իրենց սիրելի ճաշատեսակը:
Flemings Hotel-ը բացվել է 1851 թվականին Մեյֆեյր հեղինակավոր շրջանում: Հյուրանոցը հյուրերին առաջարկում է 129 անհատական եզակի համարներ: Flemings Hotel, Mayfair-ի կողքին տեղակայված են Բուքինգեմյան պալատը, Վեստմինստերյան աբբայությունը, Բոնդ սթրիթը և Ռիջենտ սթրիթը: Հյուրանոցի երկհոգանոց համարի մեկ գիշերվա արժեքը 149 ֆունտ է (178 եվրո):