Շոկոլադե համար լոնդոնյան հյուրանոցում

Լոնդոնի հինգաստղանի Cavendish Hotel-ը բացել է շոկոլադային համար: Համարն ամբողջությամբ կազմված է հայտնի քաղցրեղենից: Մասնավորապես` հյուրերը կարող են համտեսել  «Չխանգարել» ցուցատախտակը, հողաթափերը, թեյնիկը, վերմակը, ատամի խոզանակը և ճերմակ ծաղիկները: Քաղցր սենյակի պատրաստման համար անհրաժեշտ է եղել 100 կգ շոկոլադ:

Նախագծին օգնել են Westminster Kingsway քոլեջի ուսանողները: «Ինչը կարող է  լինել ավելի հաճելի, քան առավոտյան արթնանալ, զգալ որ քաղցած ես և ուտել «Չխանգարել» ցուցատախտակ կամ ծաղիկներից մեկը», – նշել է հյուրանոցի մենեջեր Նիլ Բրոուդը: Ակցիան նվիրված է Զատիկի տոնին: Հյուրանոցը մրցույթ է հայտարարել  և երկու հաղթող հնարավորություն են ստացել անվճար գիշեր անցկացնել շոկոլադե համարում և, բնականաբար, համտեսել այնտեղի քաղցրեղենը:

 

You might also like