Լոնդոնը պայքարում է զբոսաշրջիկների կուտակումների դեմ օրիգինալ միջոցով
Ներկայումս խաղը ներբեռնել է վեց հարյուր հազար մարդ։
Տուրիզմի քաղաքային խորհուրդը որշում է կայացրել բեռնաթափել կենտրոնը զբոսաշրջիկներից հատուկ խաղի միջոցով՝ Play London With Mr. Bean․ հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Skift-ին։
Խաղացողը պետք է այցելի Լոնդոնից դուրս գտնվող տեսարժան վայրեր՝ անցնելով հրահանգների տարբեր փուլեր և վաստակելով միավորներ, որոնք կարելի է փոխել զեղչերի հետ։
«Play London With Mr. Bean-ը նախատեսված է նրանց համար, ովքեր գտնվում են Լոնդոնում մի քանի օր շարունակ և եղել են մի շարք տեսարժան վայրերում։ Որպեսզի մարդիկ չդադարեն խաղալ, մենք պլանավորում ենք ավելացնել նոր մակարդակներ, ատրակցիոններ և առաջարկներ»,- նշել են խաղը մշակող ընկերությունում։ Խաղի հեղինակները նաև հայտարարել են, որ մտադիր են իրենց արտադրանքը հասցնել այլ համաշխարհային մայրաքաղաքներ, որոնք նույնպես ունեն զբոսաշրջիկների մեծ հոսք։