Լոնդոնի երկհարկանի ավտոբուսները համարվում են երկրի խորհրդանիշներից մեկը: Այժմ բրիտանական մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են ոչ միայն շրջագայել, այլև՝ ճաշել հայտնի դաբլդեքերներում:
Կարմիր ավտոբուսներից մեկում բացվել է The Crust Conductor պիցցերիան, որտեղ տեղադրվել է փայտի վառարան: Դաբլդեքերի առաջին հարկում գտնվում է խոհանոցը և պատվերի սեղանիկը, իսկ երկրորդ հարկում բոլոր ցանկացողները կարող են վայելել պիցցա և զովացուցիչ ըմպելիքներ հաճելի երաժշտության ներքո:
Պատվերի միջին արժեքը կազմում է շուրջ 8 ֆունտ ստերլինգ: Ավտոբուսը կփոփոխի իր կայանները ամեն 2-3 ամիսը մեկ: Ներկայումս պիցցերիան գտնվում է Brick Brewery գարեջրի գործարանի մոտ: