The World’s 50 Best Bars-ի վարկածով այս տարի աշխարհում լավագույն բար է դարձել American Bar-ը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում շքեղ Savoy հյուրանոցում։ Այս հաստատությունում կոկտեյլներ են պատրաստում արդեն ավելի քան 125 տարի։
2017 թվականին երկրորդ տեղը բաժին է հասել ևս մեկ լոնդոնյան բարի՝ Dandelyan հաստատությանը, որը գործում է Mondrian հյուրանոցում․ գրում է Lenta.ru-ն։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է Նյու Յորքում գտնվող The Nomad-ը։
Հետաքրքիր է, որ լավագույնների տասնյակում հայտնվել են ևս երկու լոնդոնյան (Connaught Bar և Bar Termini) և ևս երկու նյույորքյան բարեր (The Dead Rabbit և Attaboy)՝ այդ կերպ բացահայտելով աշխարհի երկու մայրցամաքների բարային մայրաքաղաքները։ Թոփ-10-ում հայտնվել է նաև հաստատություն Աթենքից (The Clumsies), Սինգապուրից (Manhattan Bar) և Շանհայից (Speak Low Bar)։