Հանրահայտ Լոխ Նեսի հրեշը 80 տարեկան է: Առաջին անգամ նրա մասին խոսել են 1933 թվականի ապրիլի 14-ին: Այդ ժամանակ լճի ափին հյուրանոցի մենեջեր Օլդի Մաքեյը տեսավ «ձկան պես ինչ-որ մեծ բան»: Մեկ ամիս անց Inverness Courier թերթի թղթակիցը գրեց «Տարօրինակ երևույթ Լոխ Նեսում» վերնագրով հոդված: Այսօր սա ամենահայտնի լեգենդն է, որը հետաքրքրում է մարդկանց ամբողջ աշխարհում:
Նեսի առեղծվածը տարեկան մոտ 60 միլիոն ֆունտ եկամուտ է ապահովում: Զբոսաշրջիկները այստեղ են գալիս հանրահայտ հրեշին տեսնելու հույսով: Միևնույն ժամանակ կան նաև մարդիկ, ովքեր դեռ չեն էլ լսել բրիտանական ֆենոմենի մասին: Հրեշի 80-ամյակի տոնակատարությունները, ըստ ծրագրի, պետք է թարմացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը և երկիր բերի ավելի շատ մարդկանց: