Իսպանիա. Լերիդայի օդանավակայանը երեկոյան վերածվում է ռեստորանի

Լերիդայի օդանավակայանը վերջին ինքնաթիռների թռիչքից և վայէջքից հետո վերածվում է ռեստորանի՝ բացելով իր դռները հանրության առջև: Օդանավակայան-ռեստորանի տարածքը այնքան մեծ է, որ ռեստորանը բավականացնում է ինչպես երեխաների հետ եկող այցելուների, այնպես էլ երիտասարդների համար:

Հատուկ դրա համար այստեղ կան մանկական սենյակներ, դիսկոտեկներ անցկացնելու համար դիջեյական վահանակով հատուկ սրահ և բաց ձեղնահարկ աստղերի ներքո ռոմանտիկ հանգստի համար: Ռեստորանն ունի հարուստ ճաշացանկ ինչպես իսպանական, այնպես էլ՝ արտասահմանյան խոհանոցների ուտեստներով: Խմիչքների ընտրությունը նույնպես լայն է. սկսած՝ գարեջրից և գինուց, վերջացրած՝ տարատեսակ կոկտեյլներով:

You might also like