Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:
Դուբայ (ԱՄԷ)
Եթե դուք ցանկանում եք իմանալ թե ինչպիսի տեսք ունի XXI դարի մայրամուտային անապատը, ապա դուք պետք է այցելեք Դուբայ: Ինչը կարող է ավելի լավ լինել, քան դեղնա-կարմիր լռության միջից մայրամուտին հետևելը՝ նստելով չշտապող ուղտի մեջքին: Ավազային թումբերը, դանդաղաշարժ քարավանները և Դուբայի հեռավոր երկնաքերերը դասական արաբական մայրամուտ են ստեղծում:
Սակայն, եթե դուք անտարբեր եք կենդանիների հանդեպ, չեք սիրում մեծ անապատները, ապա կարող եք ընտրել «քաղաքակիրթ մայրամուտը»՝ The Ritz-Carlton հյուրանոցի պատշգամբից հետևելով այն, որտեղից բացվում է բացառիկ տեսարան դեպի Ջումեյրայի բազմակիլոմետրանոց լողափը՝ Պարսից ծոցի ափի ոսկեզօծ ավազներով: