Լիտվական ֆիլմ խաչքարի մասին

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել է աջակցություն ցուցաբերել և ապրիլի 21-ին մեկնարկող ArmBookExpo հայ գրքի ցուցահանդեսին տրամադրել հայերի ու Հայաստանի մասին լիտվերեն հրատարակված գրականություն:

Դեսպանը տեղեկացրել է, որ լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել, և խնդրել է այդ հարցում նախարարության աջակցությունն ու խորհրդատվությունը:

Համաձայնություն է ձեռք բերվել նաև երևանյան զբոսայգիներում լիտվական փողային կվինտետի` «Վիլնյուս-բրաս-բենդի» և հայկական փողային նվագախմբերի համատեղ բացօթյա համերգների անցկացման վերաբերյալ:

Հ. Պողոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փետրվարի 29-ից Հայաստանում մեկնարկելու է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցելու է նաև լիտվացի անվանի դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը: ՀՀ մշակույթի նախարարը հրավիրել է դեսպանին ներկա գտնվել արտիստի ստեղծագործական երեկոյին: / Երկիր.am

You might also like