Լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը՝ որպես Բարսելոնայի այլընտրանք
Աշխարհի ամենապոպուլյար տուրիստական ուղղություններից մեկը ամեն տարի ճանաչվում է Բարսելոնան։
Կատալոնիայի մայրաքաղաքը գրավում է տարբեր նախընտրություններ ունեցող ճանապարհորդներին՝ ճարտարապետության և արվեստի, խոհարարության և լողափնյա հանգստի սիրահարներին։
Սակայն այս քաղաքի ամենամեծ խնդիրը օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսքն է, ինչն էլ հաճախ նյարդայնացնում է տեղաբնակներին։ Այդ պատճառով բրիտանական Telegraph պարբերականը որոշել է կազմել տուրիստական ուղղություների ցանկ, որոնք կարող են դառնալ հիանալի այլընտրանք Բարսելոնայի համար։ Ստորև ներկայացված են այդ 7 քաղաքները․
1. Ժիրոնա, Իսպանիա;
2. Ա Կորունյա, Իսպանիա;
3. Սան Սեբաստիան, Իսպանիա;
4. Քադիս, Իսպանիա;
5. Սարագոսա, Իսպանիա;
6. Տավիրա, Պորտուգալիա;
7. Ռաբատ, Մարոկկո։