Իհարկե, ընտանեկան կամ սիրելիի հետ ռոմանտիկ հանգիստը մեզ պարգևում է անհավանական դրական էմոցիաներ, բայց ամենալավ ճանապարհային ուղեկիցները համարվում են ընկերները․ հենց նրանց հետ կարելի է ամենախենթ արկածներն անել ու կիսել խնդիրներն ու հոգսերը։
Metro.co.uk նորությունների պորտալի փորձագետները կազմել են լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը ընկերախմբով հանգստի համար․
1. Գրան Կանարիա, Իսպանիա;
2. Սենտ Ջուլիանս, Մալթա;
3. Ցավտատ, Խորվաթիա;
4. Անջունա, Գոա, Հնդկաստան;
5. Կուտա, Բալի, Ինդոնեզիա։