Ռոմանտիկ ժամադրության համար 10 ամենաթանկարժեք քաղաքների ցանկը

Ռոմանտիկ ժամադրություն պլանավորելիս շատերը ընտրում են դրա դասական մոտեցումը՝ ընթրիք, կինոթատրոն կա երեկո բարում։ Elite Singles ծանոթությունների կայքի հեղինակները որոշել են համեմատել նման ժամադրության գները աշխարհի տարբեր անկյուններում և պարզել են ամենաթանկարժեք ժամադրություններով քաղաքները։

Ռոմանտիկ ժամադրություն

Ուսումնասիրությունն անցկացնելիս պորտալի փորձագետները հաշվի են առել միջին մակարդակի ռեստորանում ընթրիքի և մեկ շիշ գինու արժեքը, տեղական կինոթատրոնների տոմսերի գները, տաքսու և հասարակական տրանսպորտի  արժեքը։ Ստորև ներկայացված են ամենաթանկարժեք քաղաքների առաջին 10 հորիզոնականները՝ ստանդարտ ռոմանտիկ ժամադրության արժեքով։

Ռոմանտիկ ժամադրություն

1. Օսլո, Նորվեգիա ($180);
2. Տոկիո, Ճապոնիա; ($170);
3. Նյու Յորք, ԱՄՆ ($161);
4. Ստոկհոլմ, Շվեդիա ($153);
5. Ամստերդամ, Նիդեռլանդներ ($152);
6. Լոնդոն, Մեծ Բրիտանիա ($148);
7. Հոնգկոնգ, Չինաստան ($142);
8. Օքլենդ, Նոր Զելանդիա ($137);
9. Փարիզ, Ֆրանսիա ($133);
10. Սիդնեյ, Ավստրալիա  ($128)։

You might also like