Այս տարվա մարտի սկզբին 2 նորզելանդացի զբոսաշրջիկ ձերբակալվեն են Մյանմայի Յանգոն քաղաքում։ Նրանց ձերբակալման պատճառ է դարձել սոցիալական ցանցերում նրանց տեղադրած լուսանկարը Բուդդայի արձանի հետ։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ զբոսաշրջիկները նախքան մեկնելը պետք է շատ ուշադիր ուսումնասիրեն այն երկրի օրենքները, որտեղ պատրաստվում են ճանապարհորդել։ CNN նորությունների պորտալի աշխատակիցները կազմել են օրենքների ցանկ ամբողջ աշխարհից, որոնք հաճախ են խախտվում օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից։
1. Նիդեռլանդներ-չօգտագործել և մոտը չպահել թմրանյութեր, դրանց օգտագործման համար երկրում կան հատուկ հաստատություններ։
2. Վենետիկ, Իտալիա-չկերակրել աղավնիներին։
3. Ճապոնիա- երկիր չտանել կեղծ էֆեդրին պարունակող քթի ցողաշիթ։
4. Բարսելոնա, Իսպանիա-չշրջել լողազգեստով կամ կիսամերկ ոչլողափնյա տարածքում։
5. Սինգապուր- չանտեսել մաստակի արգելքը։
6. Ֆլորենցիա, Իտալիա- չնստել աստիճաններին, չուտել և չխմել եկեղեցու և պատմական հուշարձանների մոտ։
7. Սաուդյան Արաբիա-չլուսանկարել պետական շենքերը, ռազմական օբյեկտները և պալատները։
8. Բարբադոս-չկրել քողարկող հագուստ։
9. Նիգերիա-չտանել երկիր հանքային ջուր։
10. Ֆիջի-արևայրուկ չընդունել թոփլես։
11. Մալդիվյան կղզիներ-չքարոզել որևէ կրոն, բացի մահմեդականությունից։
12. ԱՄԷ-չխախտել ալկոհոլային խմիչքների մասին օրենքը։