Միշլենի կարմիր ուղեցույցը համարվում է ամենաազդեցիկ ռեստորանային վարկանիշերից մեկն աշխարհում։ Այդ պատճառով շատ զբոսաշրջիկներ, ովքեր մեծ տեղ են տալիս խոհարարական արվեստին, ջանում են կյանքում թեկուզ մեկ անգամ այցելել հայտնի աստղերով ռեստորաններից մեկը։
Telegraph բրիտանական նորությունների պորտալը հրապարակել է քաղաքների ցանկը, որոնք ունեն ամենաշատ միշլենյան աստղերը։
1. Տոկիո (Ճապոնիա) – 302 աստղ;
2. Փարիզ (Ֆրանսիա) – 144 աստղ;
3. Կիոտո (Ճապոնիա) – 136 աստղ;
4.Օսակա (Ճապոնիա) – 116 աստղ;
5. Նյու Յորք (ԱՄՆ) – 99 աստղ;
6. Հոնգկոնգ (Չինաստան) – 87 աստղ;
7. Լոնդոն (Մեծ Բրիտանիա) – 79 աստղ;
8. Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ) – 46 աստղ;
9. Չիկագո (ԱՄՆ) – 35 աստղ;
10. Բրյուսել (Բելգիա) – 31 աստղ;
11. Բարսելոնա (Իսպանիա) – 30 աստղ;
12. Մակաո (Չինաստան) – 28 աստղ;
13. Բեռլին (Գերմանիա) – 26 աստղ;
14. Միլան (Իտալիա) – 22 աստղ;
15. Մադրիդ (Իսպանիա), Հռոմ (Իտալիա), Նարա (Ճապոնիա), Անտրվեպեն (Բելգիա) – 21 աստղ։