Ամենամատչելի և ամենաթանկարժեք տաքսիներով աշխարհի քաղաքների ցանկը

Անծանոթ քաղաքում տաքսի նստելով՝ զբոսաշրջիկները հետևում են հաշվիչի ցուցիչին  և մտքում հաշվում դրամապանակում առկա կանխիկ գումարը․ թերևս, մեզնից շատերը նման իրավիճակում հայտնվել են։ Գուցե այդ պատճառով է, որ շատ ճանապարհորդներ, վախենալով խաբված լինել տաքսիստների կողմից, նախընտրում են ավտոմեքենա վարձակալել կամ շրջել հասարակական տրանսպորտով։

2017 Taxi Price Index ամենամյա ինդեքսում ներկայացված է քաղաքների ցանկը, որտեղ տաքսու գները ամենամատչելին են աշխարհում։ Ուսումնասիրությունն անցկացվել է՝ հաշվի առնելով ուղևորության մեկ կիլոմետրի միջին արժեքը։ Այդ ցանկում հայտնվել են Կիպրոսը, Բանգկոկը, Մոսկվան, Մեխիկոն, Բանգալորը, Ջակարտան, Մումբայը, Պեկինը, Կուալա Լումպուրը և Բուխարեստը։

Իսկ ամենաթանկարժեք տաքսով տուրիստական ուղղություններ են ճանաչվել Ցյուրիխը, Ժնևը, Տոկիոն, Լոնդոնը, Բեռլինը, Ամստերդամը, Քյոլնը, Կոպենհագենը, Անտվերպենը և Շտուտգարտը։