Շատ ճանապարհորդներ, ովքեր տարանցիկով երկար չվերթներ են իրականացնում, լավ գիտեն, թե որքան դժվար է օդանավակայանում սպասելը։ Երկար ժամերը անհարմար դիրքում և կասկածելի որակի թանկարժեք մթերքները երկար սպասված հանգիստը իսկական մղձավանջի են վերածում։ Սակայն որոշ օդանավակայաններ մտնում են իրենց հաճախորդների դրության մեջ և առաջարկում այդ ընթացքում ծանոթանալ իրենց քաղաքին։
Ստորև ներկայացված են 6 միջազգային օդանավակայան, որոնք առաջարկում են հաճախորդներին անվճար ճանաչողական տուրեր։
1. Չանգի (Սինգապուր);
2. Համադ (Դոհա, Քաթար);
3. Ինչհոն (Սեուլ, Հարավային Կորեա);
4. Թայվան Տաոյուան (Թայբեյ, Թայվան);
5.Նարիտա (Տոկիո, Ճապոնիա);
6. Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայան (Ստամբուլ, Թուրքիա)։