13 լավագույն քաղաքների ցանկը միլենիալների կյանքի ու աշխատանքի համար
Միլենիալները այն մարդկանց սերունդն է, ովքեր ծնվել են 1981 թվականից հետո և դիմավորել նոր հազարամյակը երիտասարդ տարիքում։
Գերմանական Nestpick ընկերությունը հրապարակել է աշխարհի 110 լավագույն քաղաքների ցանկը 30-ից ցածր տարիքի մարդկանց կյանքի ու աշխատանքի համար։
Ուսումնասիրության համար հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ գործազրկության մակարդակը, բնակարանի մատչելիությունը, տրանսպորտային համակարգը, բարձրագույն կրթության հասանելիությունը, հանդուրժողականությունը, հանգստի տարբերակների բազմազանությունը և այլն։ Ստորև ներկայացված են առաջին 13 հորիզոնականներում հայտնված քաղաքները։
1. Բեռլին, Գերմանիա;
2. Մոնրեալ, Կանադա;
3. Լոնդոն, Մեծ Բրիտանիա;
4. Ամստերդամ, Նիդեռլանդներ;
5. Տորոնտո, Կանադա;
6. Վանկուվեր, Կանադա;
7. Բարսելոնա, Իսպանիա;
8. Նյու Յորք, ԱՄՆ;
9. Քյոլն, Գերմանիա;
10. Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա;
11. Համբուրգ, Գերմանիա;
12. Բրիստոլ, Մեծ Բրիտանիա;
13. Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ։