10 ամենաերկարատև ավիաթռիչքներն աշխարհում
Ավստրալիական News.com.au նորությունների պորտալը կազմել է 10 ամենաերկարատև չվերթների ցանկն աշխարհում և այն ներկայացրել իր ընթերցողներին՝ նշելով ուղղությունները, այն իրականացնող ավիաընկերության անվանումն ու առավելագույն տևողությունը։
Այս տարվա մարտին ավստրալիական Qantas ավիաընկերությունը հայտարարեց առանց վայրէջքի նոր Պերթ-Լոնդոն չվերթի մասին։ Շատ ուղևորներ արդեն հասցրել են լինել այդ չվերթին և կիսվել իրենց տպավորություններով․ մի մասը այդ երկար թռիչքը համարում է ավիաֆոբիայի դեմ լավագույն պայքարի միջոցներից մեկը, մյուսները՝ այլևս երբեք չեն համարձակվի կրկնել այդ ճանապարհորդությունը։
Ի դեպ, նոր չվերթը ամենաերկարատևը չէ աշխարհում։ Դրանց ցանկը՝ ստորև։
1. Օքլենդ-Դոհա (Qantas, 17 ժամ 40 րոպե);
2. Պերթ-Լոնդոն (Qantas, 17 ժամ 20 րոպե);
3. Օքլենդ-Դուբայ (Emirates, 17 ժամ 5 րոպե);
4. Լոս Անջելես-Սինգապուր (United, 17 ժամ 55 րոպե);
5. Հյուսթոն-Սիդնեյ (United, 17 ժամ 30 րոպե);
6. Դալլաս-Սիդնեյ (Qantas, 17 ժամ 15 րոպե);
7. Սան Ֆրանցիսկո-Սինգապուր (United, 17 ժամ 15 րոպե);
8. Յոհանեսբուրգ-Ատլանտա (Delta, 16 ժամ 27 րոպե);
9. Աբու Դաբի-Լոս Անջելես (Etihad, 16 ժամ 40 րոպե);
10. Դուբայ-Լոս Անջելես (Emirates, 16 ժամ 20 րոպե)։