Լիոնել Մեսսին հյուրանոց է գնել կատալոնական ափին

«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին գնել է  MiM Sitges բուտիկ-հյուրանոցը կատալոնական ափին 30 միլիոն եվրոյով։ Չորսաստղայի հյուրանոցը գործում է 2013 թվականից և գտնվում է Սիտժես քաղաքում, որը Կատալոնիայի մայրաքաղաքից մեքենայով կես ժամվա հեռավորություն վրա է։

Հյուրանոցը գտնվում է ափագոտում և ունի 77 համար, որոնց թվում են կիսալյուքսերը և մեկ լյուքսը։  Մասնագետները նշում են, որ արգենտինացի ֆուտբոլիստի հյուրանոցից է բացվում  ափի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։

MiM Sitges հյուրանոց

Հետագայում Մեսսին մտադիր է շարունակել իր ներդրումները հյուրընկալության ոլորտում, որի համար ստեղծել է հատուկ ընկերությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը բացել էր իր սեփական ռեստորանը Բարսելոնայի կենտրոնում։

Նշենք, որ սեփական հյուրանոց ունի նաև արգենտինացի ֆուտբոլիստի գլխավոր մրցակից, «Ռեալ» ֆուտբոլային ակումբի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն։

MiM Sitges հյուրանոց

13 июня 2017
You might also like