Հոլիվուդի ամենասկանդալային աստղերից մեկը՝ Լինդսի Լոհանը վերջերս հանգստացել է բրազիլական լողափերից մեկում՝ Florianopolis հյուրանոցի տարածքում, այս մասին գրում է travel.mail.ru-ն: Իրենց հերթին, ամենահաս պապարացիները կարողացել են լուսանկարել դերասանուհուն վատ տեսքով՝ ոտքերի հսկա կապտուկներով: Լոհանը իր կարիերան սկսել է 1989 թվականին երեք տարեկան հասակում՝ որպես մոդել: 11 տարեկանում դերասանուհին գլխավոր դերում հանդես է եկել «Ծուղակ ծնողների համար» կատակերգությունում: Բացի ֆիլմային աշխատանքից, Լոհանը նկարահանվել է նաև գովազդային հոլովակներում և ձայնագրել երգեր:
Բայց ստեղծագործական նվաճումներից ոչ պակաս հայտնի են աստղի սկանդալային պատմությունները, որոնց մեջ նա հաճախ հայտնվում է. թմրամոլությունը, ալկոհոլիզմը, ավտովթարը, գողությունը, ձերբակալությունները, դատարանը և վատ տղաները զգալի տեղ են զբաղեցնում աստղի կյանքում: Բրազիլիայի լողափում Լոհանը կրել է նորաձև կապույտ լողազգեստ, որով, սակայն, նա չի կարողացել շեղել ուշադրությունը ոտքերի մեծ կապտուկներից:
Մամուլը չի հավատում, որ դրանք անհարմար շարժվելու արդյունք են, և քննարկում է, թե Լինդսիի որ երկրպագուն կարող էր նման կերպ վարվել: Տարբերակներից մեկն էլ, որը առաջարկում է Eg.ru-ն, այն է, որ դրանք կարող են գիշերային ակումբների սեղանների տակով չարեքթաթ անցնելու արդյունք լինել: Փոխարենը՝ լողազգեստով լողափում հայտնվելը հերքեց դերասանուհու հղի լինելու մասին լուրերը: Դատելով նրա սլացիկ կառուցվածքից՝ այդ մասին խոսք անգամ չի գնում, համենայնդեպս՝ այս պահին: