Միջոցառումը կմեկնարկի հունվարի վերջին: Հունվարի 29-ին Գենտում կսկսվի Լույսի փառատոն, որը հայտնի է՝ որպես Light Festival Ghent: Փառատոնի շրջանակներում զբոսաշրջիկները կարող են վայելել տպավորիչ լուսային շոուն, որին կարելի է հետևել քաղաքի պատմական կենտրոնում:
Այս տարի փառատոնի թեման կլինի գիտությունը, տոնին կմասնակցի լուսային ինստալյացիայի 44 մասնագետ: Կազմակերպիչների խոսքերով՝ Գենտի Լույսի փառատոնը նախատեսում են անցկացնել ամեն երեք տարին մեկ: Վերջին անգամ միջոցառումը անցկացվել է 2012 թվականին: հավելենք, որ Լույսի փառատոնը Գենտում կավարտվի փետրվարի 1-ին: