Լուսաերաժշտական շոու Ուելսի հայտնի ամրոցում

Սուրբ Ծննդյան նախաշեմին Եվրոպայի ամենահայտնի ամրոցներից մեկում` Ուելսի ամրոցում, կանցկացվի լույսերի հայտնի տոնը, հայտնում է VisitBritain-ը: 


«Լույսերի գետ» շքերթը տեղի կուենա դեկտեմբերի 22-ին Կայրֆլիում (Caerphilly) ` Հյուսիսային Ուելսում: Շքերթին իրենց պատրաստած լույսերով կմասնակցեն հարյուրավոր դպրոցականներ և հասարակական կազմակերպություններ : Շքերթը կսկսվի քաղաքի կենտրոնից և կշարժվի դեպի XIII դարի ամրոց, որտեղ էլ այդ հանդիսավոր երթը կավարտվի տպավորիչ հրավառությամբ:


Ինչպես նաև` դեկտեմբերի 9-ից  11-ը յուրաքանչյուր ցանկացող կարող է դառնալ լուսաերաժշտական շոուի «Illuminata 2011»-ի ականատեսը, որը կարտացոլվի անմիջապես ամրոցի պատերին (մուտքը ազատ է 17:30-ից մինչև 18:30): Այն հանդիսատեսին կծանոթացնի ամրոցի տասներեքդարյա պատմությանը: Շոուի ավարտից հետո բոլոր կարող են մասնակցել  ամրոցի Մեծ սրահ միջնադարյա խնջույքին (ժամը 19:30-ից 23:00, մեկ անձը 30 ֆունտ ստեռլինգ):
Ինչպես նաև դեկտեմբերի 10-ից 11-ը մինչև ժամը 16:00-ն քաղաքի կենտրոնում և հենց ամրոցում կանցկացվի Միջնադարյան Սուրբ Ծննդյան շուկա:

You might also like