Daily Mail թերթը հրապարակել է նոր հատվածներ էթիկայի կանոններից, որտեղ, մասնավորապես, գրված է, որ այսուհետ թույլատրվում է ուտել ձեռքերով, եթե միայն ուտելուց հետո չեք լիզում մատները: Debrett’s տպագրատունը հրապարակել է սեղանի մոտ վարքագծի հին կանոնների էապես փոխված ձեռնարկ: Ձեռնարկն առաջարկում է օգտագործել փոքրիկ կտորներով սնունդ, ինչպես պիցցան է:
Այսպիսով, ովքեր չեն տիրապետում ժամանակակից տենդեցներին՝ կարող են առաջվա պես օգտվել սեղանի սպասքից, եթե անգամ սեղանի մոտ նստած իրենց «հարևանները» այդպես չեն վարվում: «Օտար մշակույթի և նոր ուտեստների ազդեցությունը, այնպիսին, ինչպիսին կալցոնեն է (փակ պիցցան), նշանակում է , որ ձեռքերով ուտելու ավանդությունը դառնում է ավելի տարածված»,- նշում է Debrett’s-ի էթիկայի գծով խորհրդական Ջո Բրայանթը: