Գնդապետ Մուամար Քադաֆիի համալիրը, որը գտնվում է Տրիպոլիում և ներառում է լողավազան և սպորտային հրապարակ, կվերածվի հանրային զբոսայգու:
Բաբ Ալ Ազիզիա նախկին նստավայրը, որը զբաղեցնում է 2.5 քառակուսի մղոն տարածք, այժմ ավերակ է, բայց ինչպես նշել է Լիբիայի զբոսաշրջության նախարարը՝ առաջիկայում համալիրի տարածքը կմաքրվի և անվտանգության ստուգում կանցնի: Իսկ այգու ստեղծման աշխատանքները կսկսվեն երկու ամիսների ընթացքում. գրում է The Telegraf-ը: