Ամառը տարվա լավագույն շրջանն է ակտիվ հանգստով զբաղվելու համար. եղանակը տաք է, օրը երկար, տանը մնալու ցանկություն էլ բնավ չի լինում: Բացի այդ, դիզայներներն ու ճարտարապետները ողջ աշխարհում ստեղծում են ավելի ու ավելի անսովոր վայրեր, որտեղ կարելի է ադրենալինի մեծ քանակությամբ լիցքավորվել: Ահա, մեր ակնարկում մենք պատմում ենք հենց այդպիսի` անսովոր ու յուրօրինակ վայրերի մասին, որտեղ կարելի է անցկացնել ակտիվ հանգիստ:
ԻՍՊԱՆԱԿԱՆ ՉՄՈՒՇԿԻ ՊԱՐԿ` ՉԻՆԱԿԱՆ ՈՃՈՎ
Իսպանական Մերիդա քաղաքում ստեղծել են պարկ ակտիվ հանգստով զբաղվելու համար` չինական ոճով: Այն հիշեցնում է չինական թռչող լուսարձակներ` կիսաթափանցիկ, մթության մեջ լուսավորող: Այստեղ կարելի է գալ սքեյթբորդով, հեծանիվով, զբաղվել «լեռնամագլցումով» և օգտվել ինտերնետից: Ընդ որում` այս ամենը անվճար:
ՏՈՒՆ ՍՔԵՅԹԲՈՐԴԻՆԳԻ ՀԱՄԱՐ
Ճարտարագետ Ֆրանսուա Պերինը` (Francois Perrin) Air Architecture ընկերությունից, ծրագրում է կառուցել բավականին անսովոր բնակելի տուն` PAS House անվանումով: Այս տան անսովորությունը կայանում է նրանում, որ նրա ներքին հարդարանքը կլինի այնպիսին, որ կարելի կլինի տանը զբաղվել սքեյթբորդինգով` անկախ եղանակից, տարվա ժամանակից և քաղաքային տրանսպորտից: Հիմա Պերինը պատրաստել է այդ տան միայն մեկ սենյակը դիզայներական մրցույթներին մասնակցելու համար:
ԳԱՐԵՋՐԱՏՈՒՆ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Գարեջրատանը կարելի է գարեջուր խմել` գտնվելով ընթացքի մեջ և վայելելով քաղաքային տեսարանները: Ասվածին ապացույց`City Cycle բարը, որի այցելուները պտտում են ոտնակները շարժման մեջ դնելու համար բարը:
ԱՆՈՂՈՐԿ ՏԵՂԱՆՔ ԳՈՁԻԼԱՅԻ ՀԵՏ
Ճապոնացիները սիրում են Գոձիլային և հանգստի ակտիվ տարբերակը: Նրանք նաև չգիտեն, թե ինչ անեն ավտոմեքենաների հին անվադողերը: Այս երեք փաստը բերեց նրան, որ Տոկիոյում հայտնվի Nishi-Rokugo սպորտային այգին, որտեղ ամեն ինչ (այդ թվում` վեցմետրանոց դինոզավրը) պատրաստված են անվադողերից:
ԵՌԱՉԱՓ ՄԱՐԶԱԴԱՇՏ 3D ATHLETICS TRACK
Շրջանագծով վազքը լավ է, բայց առողջության և ֆիզիկական պատրաստվածության համար ավելի լավ է խաչաձև տեղանքով վազքը: Հենց սա հաշվի առնելով ` Subarquitectura ընկերությունը իսպանական Ուլվա քաղաքում ստեղծել է եռաչափ մարզադաշտ` 3D ATHLETICS TRACK, որով վազքի ժամանակ դուք հաղթահարում եք բարձրություններ և անկումներ:
Լողալ լողավազանում միշտ էլ շատ հաճելի է: Բայց զգացողությունները ավելի են սրվում, երբ այդ լողավազանը գտնվում է բարձրահարկ շինության տանիքին` մի քանի հարյուր մետր բարձրության վրա: Օրինակ, ինչպես այն լողավազանը, որը գտնվում է վերջերս Սինգապուրում բացված Marina Bay Sands հյուրանոցում:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԿ ԱՆՎԱՉՄՈՒՇԿԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գերմանացի անվաչմուշկորդ Դինկ Աուերը սահմանել է ինքնատիպ ռեկորդ: Նա անվաչմուշկներով սահել է ութ հարյուր վաթսուն մետր վաթսուն վայրկյանում: Կարծես թե` ոչ մի տարօրինակ բան: Սակայն սա այն դեպքում, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ նա դա արել է ամերիկյան ոլորաճանապարհներրի վրա: Ի դեպ` նա դա արել է 90 կմ/ժ արագությամբ:
ԹԵՆԻՍ` ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Նույնիսկ մեծ թենիսը կարող է լինել վտանգավոր սպորտաձև և պարգևի ադրենալինի մեծ քանակություն: Իհարկե, դրա համար պետք են նաև լրացուցիչ պայմաններ: Օրինակ` բաց թենիսի դաշտի տեղակայումը երկնաքերի տանիքին, այնպես, ինչպես արվել է Դուբայի Բուրջ Ալ Արաբ («Burj Al Arab») հյուրանոցում: Իհարկե գնդակները նման խաղի համար չեն բավականացնի, թենիսիստները` նույնպես: