Հունական հանգստավայրերի պրեզենտացիա «Էրեբունի Պլազայում»

2012թ. մայիսի 31-ին Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Hot Tours» և «Vilar Tours» ընկերությունների կողմից կազմակերպված Հունաստանի հանգստավայրերի և հունական տուրիզմի վերաբերյալ պրեզենտացիան, որին մասնակցում էին հայկական տուրիստական շուկան ներկայացնող շուրջ 60 մասնակիցներ:

Հանդիպման ընթացքում «Vilar tours» տուրիստական ընկերության ներկայացուցիչը հանգամանորեն ներկայացրեց հայ-հունական տուրիստական համագործակցության դրական կողմերը, առավելությունները և ստացված արդյունքները:

   

Հանդիպման ժամանակ խոսվեց հունական հանգստավայրերում հանգստի կազմակերպման, «Hot Tours» ընկերության կողմից առաջարկվող Երևան-Սալոնիկ-Երևան չարտերային չվերթների, ավիատոմսերի ձեռքբերման, Հունաստանի վիզայի ստացման և այլ տուրիստական հարցերի մասին:

«Hot Tours» ընկերության տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը առանձնահատուկ կերպով ներկայացրեց հյուսիսային Հունաստանի Կասսանդրա թերակղզու հանգստավայրերը՝ Հալկիդիկին (Chalkidiki), Թասոս կղզին, Կավալան, Ֆիլիպին, Քսանթին և այլն:

«Hot Tours» տուրիստական օպերատորի մասին մանրամասն տես պաշտոնական կայքում՝ www.hot-tours.am կամ այցելիր ընկերության ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/HotTours

You might also like