Սևծովյան Լազիկա քաղաքը կունենա հատուկ տուրիստական և տնտեսական կարգավիճակ

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանում քննարկվել է Սև ծովի ափին ստեղծվելիք Լազիկա քաղաքին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը: Լազիկա քաղաքի նախագիծն ու այդ կապակցությամբ սահմանադրական ուղղումները խորհրդարանում ներկայացրել է Վրաստանի Ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչ Իվա Դավիթաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ Լազիկան լինելու է տուրիստական, բնակելի ու տնտեսական գոտի և ի վերջո վերածվելու է նավահանգստային քաղաքի. «Այդ նախագծի իրագործումը կպահանջի բավական երկար ժամանակ՝ 5 տարի: Հայտնի է, որ Չիքագոն կառուցվել է 60 տարում: Իհարկե, Լազիկան նրա նման վիթխարի քաղաք չի լինի, ոչ էլ մենք կառուցում ենք նոր Դուբայ ու Հոնգկոնգ. մենք կառուցում ենք մեր քաղաքը և չենք կրկնօրինակում ոչ մեկին»:

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են առաջիկա 4 տարիներին այդ քաղաքի կառուցման մեջ ներդնել 200 միլիոն լարի (մոտ 120 միլիոն դոլար): Ընդհանուր առմամբ քաղաքի կառուցման համար անհրաժեշտ է 1-1.5 միլիարդ լարի (մոտ 606-909 միլիոն դոլար):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջագալաձեն հայտարարել էր, որ 2012 և 2013 թվականներին իրականացվելու են հիմնական ենթակառուցվածքային աշխատանքները, իսկ մինչև 2015 թվականը կառուցվելու է քաղաքի մի մասը: / 1in.am

You might also like