Ներկայացվել են ինքնաթիռ-հյուրանոցի նոր երթուղիները համադամասերների համար

Four Seasons Hotels and Resorts հյուրանոցային ցանցը հայտարարել է 2017 թվականին իր Four Seasons Private Jet ինքնաթիռ-հյուրանոցի երեք նոր երթուղիների մեկնարկի մասին։ Այդ մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում․ հայտնում է  Lenta-ն։ -1x-1Կոպենհագենում Noma ռեստորանի հետ համագործակցությամբ՝ մասնավոր ինքնաթիռը առաջարկում է Culinary Discoveries երթուղիներ համադամասերների համար։ 2017 թվականի  մայիսի 27-ից հունիսի  14 -ը տևող շրջագայության շրջանակում հյուրերը կարող են ծանոթանալ Ասիայի և Եվրոպայի քաղաքների խոհարարական ավանդույթներին։ Ճանապարհորդությունը կիրականացվի Սեուլ-Տոկիո-Հոնգկոնգ-Չիանգմայ (Թայլանդ)-Մումբայ-Ֆլորենցիա-Լիսաբոն-Կոպենհագեն-Փարիզ երթուղով։  BeFunky-Collakjge-1002x500Բացի այդ, Four Seasons-ը  2017 թվականին կառաջարկի զբոսաշրջիկներին  Global Getaway երթուղին՝ Սինգապուր-Սամուի (Թայլանդ)-Դուբայ-Բուդապեշտ-Նիս-Լիսաբոն-Նևիս-Բոգոտա-Մայամի։  Մարտի 16-ից ապրիլի 8-ը տևող ճանապարհորդության շրջանակում կարելի է տեսնել Սինգապուրի հայտնի ֆուտուրիստական այգին, Սամուի կղզին և Սիամական ծոցը, Ֆորմուլա 1-ի Գրան պրիի մրցաշարը։ global_map-3Four Seasons-ը նաև առաջարկում է հաճախորդներին   International Intrigue ճանապարհորդությունը, որը կանցկացվի  2017 թվականի  սեպտեմբերի  3 -ից 26-ին Սիեթլ (Վաշինգտոն նահանգ)-Կիոտո-Պեկին-Մալդիվներ-Սերենգետի-Բուդապեշտ-Սանկտ Պետենբուրգ-Մարաքեշ-Բոսթոն երթուղով։32b8a294f8d66815158e358aa09a8a50_f308Այս ուղևորության հյուրերին սպասվում է օդապարիկով թռիչք սավաննայով, մեդիտացիա Տանզանիայի Սերենգետի ազգային պարկի բլրի վրա և գալա ընթրիք Բուդապեշտում։ Սանկտ Պետերբուրգում ուղևորները կայցելելն Էրմիտաժ և Ֆաբերժե թանգարան։ dt.common.streams.StreamServerFour Seasons Private Jet-ը, որը ներկայացվեց  2015թվականին,  ստեղծվել է  Boeing 757-ի հիման վրա։ Այն կարելի է անվանել աշխարհում առաջին ինքնաթիռ-հյուրանոցը։ Նորացված ինքնաթիռն ունի պլանշետով և Wi-Fi-ով կաշվե նստատեղեր, սպա ծառայություն և հատուկ ճաշացանկ։ Հյուրերի տրամադրության տակ են անձնական բորտուղեկցորդն ու լուսանկարիչը։ Ինքնաթիռում կարող է ճանապարհորդել  52 մարդ։