Պաղեստինը պատրաստվում է անցկացնել առաջին ծիծաղի փառատոնը երկրում: Այս իրադարձությունը նախաձեռնել է տեղական «Մտքի ազատություն» երիտասարդական համաժողովը: Միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի կեսին և տեղի կունենա Ռամալահ քաղաքում:
Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ միջոցառումը կանցկացվի միջազգային Events երիտասարդական կազմակերպության աջակցությամբ: Կազմկամիտեի ներկայացուցիչ Սաուսան Մասաիդը նշել է, որ ծիծաղի փառատոնի գաղափարը հղացել է «Պաղեստինի իսրայելյան օկուպացիայի բացասական ազդեցության հետևանքով առաջացած պաղեստինյան ժողովրդի շարունակական տառապանքի » լույսի ներքո:
Նրա խոսքերով` միջոցառման նպատակն է բարձրացնել մարդկանց տրամադրությունը, որպեսզի նրանք գոնե մի որոշ ժամանակով մոռանան խնդիրների և բացասական էմոցիաների մասին: Փառատոնին կմասնակցեն ութ հայտնի արվեստագետներ: