Լատվիա․ Ռիգան գիծ է դուրս բերում ռետրո տրամվայ

2015 թվականի մայիսի 1-ից սեպտեմբերի  27-ը ամեն շաբաթ և կիրակի, ինչպես նաև՝ տոնական օրերին, Ռիգայում ամառային սեզոնին կվերականգնվի  1909-1910 թվականների էլեկտրական՝ Ռետրո տրամվայի աշխատանքը։ Ռետրո տրամվայը կգործի Աուսեկլյա փողոցից և, պտույտ կատարելով Ռադիո փողոցով դեպի Մեժապարկ, կվերադառնա հետ․ այս մասին հայտնել է  Rigas satiksme-ի մամուլի քարտուղար Վիկտոր Զակիսը։

retro-tram
Տոմսերը պետք է գնել տրամվայի վարորդից, և դրանք կգործեն մինչև երթուղու վերջին կանգառը։ Մեկ տոմսի արժեքը 2 եվրո է, մինչև  7 տարեկան երեխաների համար՝ անվճար։ Ռետրո տրամվայի տոմսը Ռիգայի ազգային կենդանաբանական այգի ներկայացնելու դեպքում սպասվում է տոմսի հիմնական գնից մեկ եվրո զեղչ  (զեղչերը չեն կուտակվում)։

You might also like